Posted in Բնագիտություն

Գյումրի

Մենք արդեն մի քանի օրից գնալու ենք Գյումրի, Ընկեր Իվետայի և Ընկեր Անահիտի հետ։ Ես առաջին անգամ չեմ գնում, ես էլի եղել եմ Գյումրիում ընտանիքով, նաև դպրոցով։

Գյումրին Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է՝ Երևանից հետո։ Քաղաքի հին անունը Կումայրի է։ Հիմա ես կպատմեմ Գյումրիի տեսարժան վաըրերի մասին։

Վարդանանց հրապարակ

Վարդանանց հրապարակը քաղաքի գլխավոր հրապարակն է։ Հրապարակի մեջտեղում է կանգնեցված  ազգային հերոս Սուրբ Վարդան Մամիկոնյանի արձանը, ով զոհաբերել է իր կյանքը հանուն ժողովրդի և քրիստոնեության։ Հրապարակում նաև կարելի է տեսնել «երգող շատրվաններ»։

Վարդանանց հրապարակ
Վարդանանց հրապարակ

Սուրբ Ամենակփրկիչ եկեղեցի և Սուրբ Աստվածածին եկեղեցի

Այս երկու եկեղեցիները գտնվում են Վարդանանց հրապարակի երկու կողմերում։ Սուրբ Աստվածածնի եկեղեցին ժողովուրդը անվանում է նաև Յոթ Վերքի եկեղեցի։

Սուրբ Ամենակփրկիչ եկեղեցի
Սուրբ Ամենակփրկիչ եկեղեցի

Կենտրոնական զբոսայգի

Գյումրու զբոսայգին մի զով կղզյակ է քաղաքի կենտրոնում։ Այստեղ միշտ կարելի է հանգստանալ և հաճելի ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։

Կենտրոնական զբոսայգի, Գյումրի
Կենտրոնական զբոսայգի, Գյումրի

Leave a comment