Posted in Պատմություն

Պատմություն 28/09

Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում վարչական ի՞նչ  բաժանումներ կային մեր հայրենիքի տարածքում։ Ի՞նչպես փոխվեց այդ բաժանումը Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին։

Մեծ Հայքի և փոքր Հայքի միջեվ Դեբետ գետը։

2․ Ե՞րբ հայտնի դարձան Մեծ Հայքը  և Փոքր Հայքը՝ որպես առանձին թագավորություններ։ Ներկայացրե՛ք Մեծ Հայքի վարչական բաժանումը։

Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում

Մեծ Հայք-300000կմ ք

Փոքր Հայք-80000կմ ք

3․ Որքա՞ն է Հայաստանի Հանրապետության տարածքը, Մեծ Հայքի ո՞ր մասն է այն կազմում։

30000կմ ք- 30 հազ կմ ք

չի կազմում

4․Ո՞ր նահանգների տարածքներն է զբաղեցնում ՀՀ-ն։

Մեր հանրապետության կազմում գավառներ կան Սյունիքից և Այրարատից, ավելի քիչ Գուգարքից և Ուտիքից։

5․Ո՞րքան տարածք է զբաղեցրել ԼՂՀ-ն։

12,5 հազ․ քառ․ կմ տարածք։

Posted in Մայրենի

28/09

1. Տրված բառերին ավելացրո՛ւ -եր (-ներ), ի, -ով, -ից վերջավորությունները: Հնչյունափոխված բառերն առանձնացրո՛ւ և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Գիրք-գրքեր, ի տառը սղվեց

, առու-առուներ

 ծաղիկ-ծաղիկներ

 լուսին-լուսնային, ի և ն տառերը սղվեցին և ավելացավ նային հնչյունը

 երկինք-երկնային, սղվեց ինք տառերը և ավելացան աին հնչյունը

, ջուր-ջրով ու տառը կորավ և ով ածանցը ավելացավ

 

Posted in Մայրենի

հունձք

. Բացատրի՛ր բառերը՝ հունձ, կալ, հերկել, ցայտել, ջեռալ: 

հունձ- հնձել

կալ-

Հերկել-վարել

ցայտել-ցած թռչել

ջեռալ-տաքանալ

2. Գրավոր ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը: 

Բանաստեղծեւթյեւնը ամառվա սկսվելու մասին էր, որ հենց որ ամառը սկսվում է Ճամփաներում՝
Կյանք է եռում։

3. Տարվա ո՞ր եղանակն է ներկայացված, բանաստեղծությունից մեջբերումներ արա:

Բանաստեղծությունը ամառվա մասին:

4. Ի՞նչն է բանաստեղծության մեջ իշխում, ձա՞յնը, գու՞յնը, թե՞ այլ բան: Հիմնավորի՛ր պատասխանդ: 

Տաքությունը, որովհետև ամառը շատ շոք եղանակ է, նաև բանաստեղծությունը շատ տաքություն էր փոխանցում։

5. Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը, ի՞նչ ձայն ունի: 

Բանաստեղծությունը ունի ոսկեգույն ցորեն, ժողովրդական երգ ու պար:

Posted in Մաթեմատիկա

27/09

Լրացուցիչ առաջադրանքներ91-բ; 100

բ) Հետիոտնը անցնում է 12 կմ` քայլելով 4 կմ/ժ արագությամբ: Քանի՞ կիլոմետր կանցնի նա նույն ժամանակում, եթե քայլի 4 1/2կմ/ժ
արագությամբ:

12 ժ 9 կմ

Մեքենան ճանապարհի վերջնակետին է հասել 2 օրում։ Առաջին
օրն այն անցել է 450 կմ, երկրորդ օրը՝ առաջին օրն անցածի -ը։
Յուրաքանչյուր 100 կմ ճանապարհն անցնելու համար մեքենան
ծախսել է 11 լ բենզին։ Քանի՞ լիտր բենզին է անհրաժեշտ եղել
ամբողջ ճանապարհն անցնելու համար։

44

Posted in Մայրենի

Առանձնահատուկ օր

Իմ կյանքում եղել է միայն մի առանձնահատուկ օր, դա իմ քույրիկի ծնվելու օրն էր։ Երբ մայրիկս արդեն գնացել էր հիվանդանոց ես միքանի օրից գնացի որ իրեն տեսնեմ բայց ինձ չթողեցին գալ ներս, բայց վերջում երբ որ արդեն կարելի էր գնալ ես այնտեղ մայրիկիս տեսա։ Միքանի օր անց իմ քույրիկը Մարի անունով և իմ մայրիկին տեսա ես միանքամից սիրեցի Մարին ես առաջիննեմ նրան գրկել։ ԵՎ ա դառավ ի աար աեալավ քոյրիկը

Posted in Մաթեմատիկա

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 117-բ: 126-բ,դ,զ; 128

  1. Ստուգե՛ք, որ աղյուսակում տրված են հակադարձ համեմատական
    մեծություններ, և գտե՛ք նրանց հակադարձ համեմատականության
    գործակիցը.

25 5 10 25 50 100 125

12/5 25 12/1/2 5 2/1/2

126.Համեմատե՛ք թվերը.

901/1000-8/ 7/9

8×9+7=79/9

3/2500-823/17

14/5/8-353/24

14×8+5=117/8

Երկու գումարելիներից մեկը 644 է և գումարի 4/5-ն է։ Որքանո՞վ է
այդ գումարելին մեծ մյուսից։

644×4:5=515

644-515=129

129+515=644

Posted in Մայրենի

Ինչպես նորոգել աշխարհը

Ինչպես նորոգել աշխարհը

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Հեղինակ՝ Գաբրիել Գարսիա Մարկես

Աղբյուրը

առաջադրանքներ

1. Բնութագրի՛ր գիտնականին։ 

Գիտնակնը անուշադիր էր,

2. Ինչո՞ւ էր գիտնականը աշխարհի խնդիրների պատճառը փնտրում լաբորատորիայում։ 

վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար։

3. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Միշտ չի որ մարդ իր գործը հասկանալով է անում։

4. Քո կարծիքով ո՞ր նախադասությունը կարող է լինել գիտնականի փնտրտուքների պատասխանը։ 

Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Եթե նայես ինքտ քո մեջ հաստատ քո խնդիրների լուծումը կհայտնվի։

5. Շարադրի՛ր մտքերդ՝ Ինչպե՞ս նորոգել աշխարհը, արդյոք աշխարհը նորոգելու կարիք ունի, ի՞նչ կփոխեիր աշխարհում, ինչո՞ւ, և այլն։ 8-10  նախադասություն։ 

Աշխարհն իհարկե փոխելու կարիք ունի։ Եթե ցանկանում ենք փոխել աշխարհը մենք ինքներս պետք է փոխվենք, զննենք մեր ներսը, մեր սխալները։ Օրինակ, երբ տեսնում ենք Հայաստանի փողոցները ախտոտված, ոչ թե պետք է քննադատենք թափողին, այլ մենք ինքներս չթափենք, ընդհակառակը հավաքենք աղբը՝ օրինակ ծառայելով դիմացինին։ Կամ եթե ցանկանում ենք , որ աշխարհը ընդունի մեզ, մենք պետք է ինքնակրթվենք, ուժեղանանք, չդատենք դիմացինին, չդավաճանենք, մեր շահը չփնտրենք։ Այդ ժամանակ գուցե կվաստակենք աշխարհի հարգանքը։

Posted in Մայրենի

Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:

Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:

Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:

Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

-Այսպիսին է կյանքը, Դեմիան:Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:

…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Քո ամբողջ ոգին: 

Առաջադրանքներ 

1.  Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

պաշտում-շատ սիրել, մեծարել

Անասելի-աննկարագրելի

 արմատախիլ-արմատից հանել

ակնհայտ-պարզից էլ պարզ

ցից-երկաթե կտոր

2. Բացատրի՛ր այս միտքը՝  Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Դու միշտ պետք է քո կարացածից շատ աշխատես քանի որ եթե քեզ մոտ մի բան չի ստացվում, դա չի նշանակում, որ պետք է հանձնվել,

դա նշանակում է որ դու պիտի ավելի տանջվես և մի օր դա քո մոտ հաստատ կստացվի։

3. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։ 

Ասելիքը կայանում է նրանում, որ չի կարելի հանձնվել ցանկացած իրավիճակում։

4. Շարադրի՛ր մտքերդ ՝ ․․Կկարողանա՞մ,, ։ 

ցանկացած իրավիճակում, ամեն պահին, եթե շատ ուզեմ և դրա համար ամեն օր առաջ գնամ Կկարողանամ։

(Samuel El Khudoyan)

Posted in Մաթեմատիկա

18/09

  1. Սեղանին դրված է ընկույզով լի հինգ փաթեթ։ Փաթեթներում կա
    ընդամենը 100 ընկույզ։ Առաջին և երկրորդ փաթեթներում կա 52
    ընկույզ, երկրորդում և երրորդում՝ 43, երրորդում և չորրորդում՝ 34,
    չորրորդում և հինգերորդում՝ 30։ Քանի՞ ընկույզ կա փաթեթներից
    ամեն մեկում
  2. 52+30=82
  3. 100-82=18(III)
  4. 43-18=25(II)
  5. 52-25=27(I)
  6. 34-18=16(IV)
  7. 30-16=14(V)

Խնձորները չորանալիս կորցնում են իրենց զանգվածի 23/25-ը։ Որքա՞ն խնձորաչիր կստացվի 1200 կգ թարմ խնձորից։

1200×23=27600

27600:25=1104

Ծառուղու երկու կողմերում տնկեցին 25-ական սոսի, իսկ նրանցից
յուրաքանչյուր երկուսի միջև` հասմիկի 2 թուփ: Հասմիկի քանի՞
թուփ տնկեցին:

25×2=50

50×2=100

Posted in Մայրենի

13,09,2023

Կար-չկար, աշխարհում մի մեծ ու գեղեցիկ քար կար: 
Նրա մոտով հոսող առուն փայլելու աստիճան հղկել էր նրա կողքերը, 
որոնք փայլում էին արևի տակ: Բայց ժամանակի հետ առուն չորացավ, 
իսկ քարը շարունակում էր բլրակին պառկած մնալ: Նրա շուրջը լայնարձակ 
տարածություն էր բարձր խոտերի ու դաշտային վառ ծաղիկների համար:
Վերևից շատ լավ երևում էր ներքևում անցնող սալարկված ճանապարհը, որի 
եզրին խճաքարերի ու գլաքարերի կույտն էր: Առանց ուրախ առվակի սովորական խոխոջյունի մենակ մնացած քարը սկսեց ավելի ու ավելի հաճախ նայել ներքև՝ 
ճանապարհին, որտեղ մշտական աշխուժություն էր տիրում: Մի անգամ նա այնքան տխուր էր, որ չդիմացավ ու բացականչեց.
-Ամբողջ կյանքս հո միայնակ չեմ անցկացնելու: Խոտերից ու ծաղիկներից ի՞նչ 
օգուտ: Շատ ավելի խելամիտ է կողք կողքի ապրել իմ եղբայրակիցների հետ 
բանուկ ճանապարհի վրա, որտեղ կյանքը եռում է:
Այդ ասելով՝ նա շարժվեց իր վաղուցվա տեղից ու գլխապատառ գլորվեց ներքև,
մինչև հայտնվեց ճանապարհին՝ նույնպիսի քարերի մոտ, ինչպիսին ինքն էր: 
Ով ասես, որ չէր անցնում ճանապարհով: Էլ սայլերի երկաթյա շրջանակներով 
անիվները, էլ ձիերի, կովերի, ոչխարների, այծերի սմբակները, էլ հեծյալների 
պճնազարդ երկարաճիտ կոշիկները, էլ մեխերով գամված գյուղացիների ամուր 
մաշիկները:
Քարը ճանապարհին հրմշտոցի մեջ հայտնվեց, որտեղ նրան կոպտորեն մի կողմ 
էին շպրտում, տրորում էին, փշուր-փշուր էին անում, 
ցեխի շիթերն էին թափում վրան: Իսկ երբեմն էլ նա մինչև ականջները աղտոտվում էր կովի թրիքով: Ո՞ւր կորավ նրա երբեմնի գեղեցկությունը: Հիմա նա տխրությամբ նայում էր վեր՝ 
բլրակին, որի վրա մի ժամանակ խաղաղ պառկած էր ՝ շրջապատված ծաղիկների ուտարբեր խոտերի բուրմունքով: Նրան այլևս ոչինչ չէր մնում անելու, 
քան ապարդյուն երազել կորցրած հանգստությունը վերադարձնելու մասին: Իզուր չեն ասում. ,,Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում,,:
Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի 

Առաջադրանքներ

1.Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝ հղկել, լայնարձակ, սալարկված, պճնազարդ, ամուր, մաշիկ, աղտոտել, ապարդյուն:
հղկել—հարթել, կոկել, ողորկել։
լայնարձակ—լայն, ընդարձակ, լայնատարած:
սալարկված—սալերով հատակը՝ գետինը պատել՝ ծածկել, սալահատակել:
պճնազարդ—պճնանքով զարդարված, զարդարուն, պչրված:
ամուր—պինդ, կարծր, դժվար կոտրվող՝ կտրվող:
մաշիկ—սրաքիթ ոտնաման:
աղտոտել—կեղտոտել, աղտեղել, ապականել:
ապարդյուն—իզուր, անարդյունք, անօգուտ։

2.Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:
Ինչ-որ ունես պետք է գնահատես։


3.Ինչպիսի մարդկանց է խորհրդանշում քարը:
Քարը խորհրդանշում է այն մարդկանց, ովքեր չեն բավարարվում իրենց ունեցվածքով։

4.Բացատրիր հետևյալ տողը՝ Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց 
հետո լաց ենք լինում:
Մեր ունեցածը չենք գնահատում, իսկ հետո այն կորցնելով զղջում ենք։

5.Բացատրիր տրված համանունները(ձևով նույն են, իմաստով՝ տարբեր)՝ քանոն, այր, աղա:

քանոն-փայտե կամ այլ նյութից սարքած տափակ, ուղիղ գծերով չափման միավոր: