Մայրենի 17.02

  • ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՎԱԶԴ II-Ի ՕՐՈՔ

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Ե՞րբ է գահակալել Արտավազդ II-ը: Բնութագրե՛ք նրան:
      Ք․ա․ 55-34
    2. Ե՞րբ է տեղի ունեցել Կրասոսի արշավանքը և ինչպե՞ս է ավարտվել:
      Ք. ա. 53 թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Սպանվեց նաև Կրասոսը:
    3. Ե՞րբ է կնքվել և ինչո՞վ է ամրապնդվել հայ–պարթևական դաշինքը:
      Մինչ այդ Պարթևստանի արքա Օրոդես II-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան: Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին: Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քրոջ ամուսնությամբ:
    4. Ո՞ր թվականին սկսվեց Անտոնիոսի արշավանքը: Ներկայացրե՛ք դրա արդյունքները:
      Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով:
      Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք. ա. 36 թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց: Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր: Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին:
    5. Ե՞րբ և ինչո՞ւ գերվեց Արտավազդ II արքան:
      Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ II-ի վրա: Ք. ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան:
    6. Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ II-ի ընտանիքը գերության մեջ:
      Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը: Ք. ա. 31 թ. Արտավազդ II-ը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին:
  • Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Տեքստի նախադասությունների մեջ տեղադրի՛ր հարցերին համապատասխան նախադասություններր։

    Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են,Դրանց թվում են նաև դինոզավրերը: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, Կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը,   Դրանից և՛ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել, այնքան որ Արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան:: Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, ո՞ր, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:

    2. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:

    ա) Այգեբաց, այգաբաց:

    Այգեբացը դա այն մարդն է ով խաղողի վաղողի վազերը հողի տակից հանելը:(բարդ ածանցավոր)

    Իսկ այգաբացը դա լուսաբացն է:(բարդ ածանցավոր)

    բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել – նայել)

    Հայելի-ողորկ մակերևույթով մարմին, որն անդրադարձնելով լուսային ճառագայթները ստեղծում է առարկաների օպտիկական պատկերը -գոյական

    հայացք- նայվածք գոյական

    ծովահայաց- դեպի ծովը նայող – բարդ ածանցավոր

    գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց:

    ակնթարթ- մեկ վայրկյան-բարդ ածանցավոր

    Ակնդետ- աչքերը սևեռած-բարդ ածանցավոր

    ակնոց- օպտիկական սարք-ածանցավոր

    դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել -փնտրել):

    քինախնդիր- վրեժխնդիր- բարդ ածանցավոր

    վրեժխնդիր-հիշաչար- բարդ

    մանրախնդիր- մանր խնդիրների հետևից ընկնողը-բարդ ածանցավոր

  • May 6-10 Homework

  • 06.05.2024թ-Տասնորդական կոտորակների բազմապատկումը

    1148. Կատարե՛ք բազմապատկում.

    ա) 3,81 ⋅ 2,95=11,2395

    բ) 16,387 ⋅ 0,29=4,75223

    գ) 0,782 ⋅ 0,55=0,4301

    դ) 17,32 ⋅ 896,1=15520,452

    ե) 1,11 ⋅ 0,32=0,3552

    զ) 0,92 ⋅ 10,03=9,2276

    1150. Կատարե՛ք բազմապատկում.

    ա) 6,251 ⋅ 7=43,757

    բ) 0,302 ⋅ 5=1,51

    Реклама

    գ) 18,11 ⋅ 30=543,3

    դ) 14,55 ⋅ 2=29,1

    ե) 0,04 ⋅ 85=3,4

    զ) 6,37 ⋅ 9=57,33

    1152. Կատարե՛ք բազմապատկում.

    ա) 12 ⋅ 0,36=4,32

    բ) 200 ⋅ 1,25=250

    գ) 5 ⋅ 66,99=334,95

    դ) 4 ⋅ 2,575=10,3

    ե) 77 ⋅ 0,98=75,46

    զ) 134 ⋅ 1,73=231,82

    1159. Գտե՛ք իրար հաջորդող այն երկու բնական թվերը, որոնց գումարը հավասար է 43‐ի։

    21, 22

    1160. Գտե՛ք 17‐ի բազմապատիկ բոլոր երկնիշ թվերը։

    17, 34, 51, 68, 85

    1161. Ո՞րն է այն ամենամեծ բնական թիվը, որին բաժանվում են 48 և 64 թվերը։

    16

    1162. Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով.

    ա) 4 ⋅ 17 ⋅ 5=340

    բ) 6 ⋅ 39 ⋅ 5=ա170

    գ) 4 ⋅ 8 ⋅ 5=160

    դ) 25 ⋅ 19 ⋅ 8=3800

    1163. Արտահայտե՛ք կիլոգրամներով.

    ա) 7 կգ 344 գ

    7,344 կգ

    բ) 13 կգ 45 գ,

    13,45 կգ

    գ) 1 կգ 600 գ,

    1,6 կգ

    դ) 4 ց 15 կգ 23 գ,

    415,25 կգ

    ե) 10 ց 75 կգ 110 գ

    175,110

    զ) 188 գ։

    0,188 կգ

  • Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Մի առավոտ Հյուսիսային բևեռում արթնացավ մեծ, սպիտակ արջը: Արթնացավ, ու առաջին հերթին, սկսեց հոտոտել օդը: Հոտոտեց այս կողմը՝ ոչ-մի հոտ չառավ, հոտոտեց մյուս կողմը եւ հանկարծ զգաց, որ մի տարօրինակ, անծանոթ հոտ առավ:
    _Հըմ…_ փնթփնթաց արջը, դառնալով իր կին-արջին._ Չլինի՞ թե մի որևէ արշավախումբ է եկել այստեղ:
    Բայց այդ րոպեին արջի քոթոթները գտան մոտերքում մի կապույտ մանուշակ: Դա մի փոքրիկ մանուշակ էր, բարալիկ ցողունով: Նա դողում էր ցրտից, բայց շարունակում էր արիաբար բուրմունք արձակել, որովհետեւ այդ նրա պարտականությունն էր:
    _Մայրի՜կ, հայրի՜կ,_ գոչեցին քոթոթները:
    _Դե ես հենց սկզբից ասացի, որ մոտերքում  մի ինչ-որ տարօրինակ բան կա,_ դիմելով իր ընտանիքին, նկատեց սպիտակ արջը:_ Բայց, իմ կարծիքով, դա, համենայն-դեպս, ձուկ չէ:
    _Իհարկե ոչ,_ասաց մայր-արջը,_բայց դա թռչուն էլ չէ:
    _Այո, դու ճիշտ ես,_ ասաց հայր-արջը, երբ մի լավ մտածեց մայր-արջի խոսքերի մասին:
    Երեկոյան դեմ նորությունը տարածվեց ամբողջ բևեռով մեկ: Անծայր սառցե անապատում հայտնվել էր մի փոքրիկ, մանուշակագույն արարած, որն իր շուրջը տարածում էր տարօրինակ բուրմունք: Նա կանգնած էր մի հատիկ բարալիկ ոտքի վրա եւ չէր մեռնում:
    Էլ ո՞վ ասես չէր գալիս մանուշակով զմայլվելու համար. Սիբիրից վազեցին եղջերուները, Ամերիկայից՝ բիզոնները, լողալով հասան ծովացուլերն ու փոկերը, ինչ-որ հեռու տեղից վազեցին սպիտակ աղվեսները, ոստոստալով եկան գայլերը, իսկ ամենից առաջ թռան, իհարկե, ճղճղան ծովային կաչաղակները: Նրանք հիանում էին արտասովոր ծաղիկով, զարմանքով դիտում նրա բարալիկ դողդոջուն ցողունը եւ շնչում նրա նուրբ, անուշ բուրմունքը: Եւ տարօրինակ բան, բուրմունքը բավականացնում էր նույնիսկ նրանց, որոնք ամենից ուշ եկան: Ամենավերջին րոպեին նա նույնն էր, ինչ-որ սկզբում:
    _Շարունակ այսպիսի բուրմունք արձակելու համար պետք է ունենալ մի ամբողջ շտեմարան,_ասաց փոկը,_սառցի տակ, մի որեւէ տեղ նա անպայման պաշար ունի:
    _Դե ես այդ հենց սկզբից ասացի,_գոչեց սպիտակ արջը,_ այստեղ ինչ-որ մի բան կա:
    Նա ոչ-մի բան էլ չէր ասել, իհարկե, բայց ոչ ոք այդ մասին չէր հիշում:
    Վերջապես վերադարձավ որորը, որին ուղարկել էին հարավ, մի բան իմանալու տարօրինակ անծանոթի մասին: Շունչը ետ բերելով նա ասաց, որ այդ փոքրիկ, բուրմունք արձակող արարածը կոչվում է «Մանուշակ» եւ այնտեղ՝ հարավում, նրանք միլիոններով են:
    _Դե արի ու սրանց մի տեղ ուղարկիր,_փնչացրեց փոկը,_ դե մի՞թե մենք մի բան ավելի իմացանք, քան գիտեինք: Իսկ ինչպե՞ս պատահեց, որ հենց այստեղ մեզ մոտ է հայտնվել այս մանուշակը: Չէ, անկեղծ ասած, ես տարակուսանքի մեջ եմ:
    _Ինչ ասաց, նա ինչի՞ մեջ է,_շշուկով հարցրեց իր կնոջը սպիտակ արջը:
    _Տարակուսանքի,_նույնպես շշուկով պատասխանեց կինը:_Այսինքն, մոտավորապես շվարված է, չգիտե, ո՞ր թաթի վրա կանգնի:
    _Դե հա,_գոչեց սպիտակ արջը,_ ես էլ հենց այդ էի մտածում:
    Այդ գիշեր ամբողջ Հյուսիսային բևեռը ցնցվեց անասելի պայթյունից եւ դղրդյունից: Հսկայական սառցակույտեր դողում էին եւ ճայթում, ինչպես բարակ ապակիներ: Խեղճ մանուշակն արձակեց իր ամբողջ բուրմունքը եւ տարածեց ցրտաշունչ օդում, կարծես, որոշելով մի վայրկյանով հալեցնել այդ անծայր սառցե անապատը եւ դարձնել այն տաք, կապուտակ ծով, կամ անծայրածիր մարգագետին, ծածկված կանաչ թավշյա գորգով: Իսկ հետո, ուժասպառ գետին խոնարհվեց եւ այլեւս չբարձրացավ:
    Լուսաբացին բոլորը տեսան, որ մանուշակը թառամել է: Թեքված բարակ ցողունին, նա պառկած էր ձյան վրա՝ գունատ ու անկենդան: Եթե հնարավոր լիներ բառերով արտահայտել նրա վերջին միտքը, մենք երեւի լսեինք հետեւյալը.
    _Դե ահա, ես մեռնում եմ: Բայց նշանակություն չունի. Կարևորն այն է, որ որևէ մեկը սկսի պայքարը… Մի գեղեցիկ օր այստեղ միլիոնավոր մանուշակներ կծաղկեն: Սառույցները կհալվեն , և կհայտնվեն կղզիներ, տներ և մարգագետինով վազվզող երեխաներ…:

    Հեղինակ՝ Ջաննի Ռոդարի

    Առաջադրանքներ
    1. Դուրս գրի՛ր մանուշակին նկարագրող նախադասությունները:
    Դա մի փոքրիկ մանուշակ էր, բարալիկ ցողունով: Նա դողում էր ցրտից, բայց շարունակում էր արիաբար բուրմունք արձակել, որովհետեւ այդ նրա պարտականությունն էր:

    Անծայր սառցե անապատում հայտնվել էր մի փոքրիկ, մանուշակագույն արարած, որն իր շուրջը տարածում էր 
    տարօրինակ բուրմունք: Նա կանգնած էր մի հատիկ բարալիկ ոտքի վրա և չէր մեռնում:

    2. Ո՞ր տողերում է արտահայտված հեքիաթի ասելիքը /գաղափարը/:
    Կարևորն այն է, որ որևէ մեկը սկսի պայքարը… Մի գեղեցիկ օր այստեղ միլիոնավոր մանուշակներ կծաղկեն: 
    Սառույցները կհալվեն , և կհայտնվեն կղզիներ, տներ և մարգագետինով վազվզող երեխաներ…։

    3. Ինքդ ձևակերպիր հեքիաթի ասելիքը:
    Կյանքում ամեն ինչին միայն կարող ես հասնել պայքարով, պատասխանատվությամբ, ցանկությամբ, առջևդ նպատակ դնելով։

  • Աշխատանք դասարանում

    1. Երեք նախադասությամբ ներկայացված միտքն արտահայտի՛ր տասը նախադասությամբ։

    Խելամիտ զովազդի շնորհիվ` «Ֆուձի» հյուրանոցը Ֆուձիյամա լեռան 3776 մետրանոց գագաթի շրջակայքի բազմաթիվ հյուրանոցներից ամենահաջողակն է: Գովազդը հետևյալն է. «Եթե Ձեր համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն վատ եղանակը խանգարի, հյուրանոցը Ձեր վճարած վարձը կվերադարձնի»: Իսկ տեսանելիությունը տասնյոթ տարվա ընթացքում ընդամենը տասնհինգ օր է վատ եղել:

    Խելամիտ զովազդի շնորհիվ` «Ֆուձի» հյուրանոցը Ֆուձիյամա լեռան 3776 մետրանոց գագաթի շրջակայքի բազմաթիվ հյուրանոցներից ամենահաջողակն է:Այն երևում է Ֆուձի հյուրանոցի պատուհաններից։ Հյուրանոցն ունի շատ գեղեցիկ տեսարան։ Գովազդն հենց այս լեռան շնորհիվ է խելամիտ։ Հյուրանոցը լեռան շրջակայքի ամենահաջողակներից է։ Գովազդն հետևյալն է «Եթե Ձեր համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն վատ եղանակը խանգարի, հյուրանոցը Ձեր վճարած վարձը կվերադարձնի»։ Այսիննք եթե եղանակի պատճառով չկարողանաք հիանալ Ֆուձիյամա լեռով, ապա հյուրանոցը հետ կտա ձեզ ձեր գումարը։ Բայց այս 17 տարվա ընթացքում ընդհամենը տասնհինգ օր է եղանակը վատ եղել։

    2. Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտի՛ր։

    Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:

    Հարավային Աֆրիկայում կա մի բույս:-Հիմնականում թիթեռներով է սնվում:

    Անգլիայում մեծ ճանաչում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:

     մեծ ճանաչում ունի խոլորձ (օրխիդեա) Ծաղիկը:-Նա ունի չորս հազար տեսակ:

    Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:

    Առավել արժեքավոր է այն տեսակը:-Նրա հոտը շարունակ փոխվում է:

    Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:

    Մոնղոլիայի երկարակյացների մեջ:Նրանց միջին տարիքը գերազանցում է հարյուրը:- Այստեղ չկա ոչ մի տղամարդ:

    Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

    Արդեն գիտական պատասխան կա այն հարցին:-Թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

  • Լրացուցիչ աշխատանք (տանը) 

    1.Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

    Նա թագավորին նամակ էր գրել իր որդու Եգորի մասին:

    Նա թագավորին նամակ է՞ր գրել իր որդու Եգորի մասին՛

    Վաղուց չէր տեսել ընկերոջը Վահագնին:

    Վաղուց չէր տեսել ընկերոջը՝ Վահագնին:

    Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:

    Նուբարենց տունը, համարյա ամեն օր լի էր հյուրերով՝ Զավենի ընկերներով:

    Իշխանը կանչեց բերդապետին Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

    Իշխանը կանչեց բերդապետին՝ Վահրամինմի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

    2. Տեքստը կարդա՛ և առաջադրանքները կատարի՛ր։


    Գողը գիշերով մի հարուստի տուն էր թալանել, իր ավարն առել, գնում էր։Նրա դեմ դուրս եկավ պահակը։ Նո գողին հարցրեց թե պարկում ի՛նչ կա և ո՛ւր է տանում։ Գողը հանգիստ բացատրեց, թե տան տերը մեռել է և մեռնելուց անմիջապես առաջ իրեն պատվիրել է որոշ իրեր տանել եղբոր տուն։ Այդ բացատրությունը պահակին կասկածելի թվաց։ Նա հարցրեց, թե ինչո՛ւ այդ դեպքում տնից ոցբ ու՝ կացչի լսվում։ Բայց գողը դրա պատասխանն էլ ուներ։ Ասաց՝ թող պահակը հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։ Միամիտ պահակը պատասխանի երկիմաստությունը չզգաց և բաց թողեց գողին։ Առավոտյան նա լսեց, թե մեծատունն ու կինը ինչպես են ողբում ու անիծում, ամեն ինչ հասկացավ, բայց էլ ի՞նչ աներ։

    Առաջադրանքներ

    Ա) գրի՛ր ո՞րն է այս տեքստի ասելիքը,

    Հավատա, բայց ստուգիր։

    Բ) հերոսներին նկարագրի՛ր և բնութագրիր ( չորս-հինգ գործող անձ թող լինի),

    գող-խորամանկ,խելացի,

    պահակ-միամիտ,

    մեծատուն-տխուր

    կինը-տխուր

    Գ) գործողության վայրը նկրագրի՛ր

    Գործողությունը եղել է հարուստ, շատ գեղեցիկ, շատ մեծ, շատ թանկ տան մեջ։

    Դ) բացատրի՛ր՝ ինչպե՛ս են հասկանում այս նախադասությունը ՝
    ա/ գողը,

    Գողը այս ասելով, նկատի ուներ, որ առավոտյան զարդնեն ու տեսնեն, որ հարստությունը չկա կսկսեն ողբալ։

         բ/  պահակը․

    Իսկ պահակը մտածում էր որ տնեցիք կսկսեն ողբալ այն պատճառով որ տան տերը մահացել է։

    «հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։»

    Ե) Վերնագրի՛ր ։

    Միամիտ պահակը և անզգույշ գողը

  • 29.04.2024թ-Տասնորդական կոտորակների համեմատումը ըստ նրանց դիրքային գրառման

    Դասարանական առաջադրանքներ՝ 1101-ա,գ,ե; 1102-ա,գ,ե; 1103-ա,գ,ե; 1104-ա,գ; 1111; 1113-ա,գ

    Լրացուցիչ առաջադրանքներ՝ 1101-բ,դ,զ; 1102-բ,դ,զ; 1103-բ,դ,զ; 1104-բ,դ; 1112-ա; 1113-բ,դ

    1101

    ա) 3,853 > 2,64 , դ) 15,899 > 14,9 , ե) 78832,91 > 78732,91 ,
    բ) 72,93 < 73,851 , գ) 0,382 > 0,45 , զ) 663,0001 < 663,0002

    1102

    ա) –6,73 > –6,81, գ) –11,2 > –11,21, ե) –0,38 > –1,001,
    բ) –0,432< –1,431, դ) –3,756 < –3,706, զ) –5,555 < –4,999

    1103

    ա) 6,
    բ) 3,
    գ) 8,
    դ) 2, 3
    ե) 3, 4
    զ) 8, 9, 10

    1104

    ա) 7,21 > 7,2 , բ) 99,2 > 98,9 , գ) 55,3 < 56,4 , դ) 3,285 > 3,185

    1111

    2,6 + 1,5 = 4,1 սմ երկրորդ կողմը
    4,1 + 1,8 = 5,9
    P = 2,6 + 4,1 + 5,9 = 12,6

    1112

    ա) 370783 ։ 1081 + (24591 – 1824) ⋅ 5 = 114178

    1113

    ա) 25/7 = 3 4/7
    բ) 321/18 = 17 15/18
    գ) 313 1/2
    դ) 22 1/5

  • Միդիաս թագավորը

    Միդիաս թագավորը շատ շվայտ մարդ էր: Ամեն երեկո նա իր թագավորությունում խնջույքներ ու պարահանդեսներ էր կազմակերպում, մինչև որ մնաց առանց գրոշի: Այդ ժամանակ նա գնաց կախարդ Ապոլոնի մոտ , պատմեց նրան իր դժբախտության մասին, և Ապոլոնը կախարդեց նրան.

    -Ինչի դիպչես, թող ոսկի դառնա:

    Թագավորը սկսեց ուրախությունից թռչկոտել և վազեց իր մեքենայի մոտ, բայց չէր էլ հասցրել մեքենայի դռան բռնակին ձեռք տալ, երբ ողջ մեքենան ոսկի դարձավ՝ ոսկե անիվներով, ոսկե ապակիներով և ոսկե շարժիչով: Ոսկի էր դարձել նույնիսկ մեքենայի բենզինը, այնպես որ մեքենան չէր կարող տեղից շարժվել, և այն տեղափոխելու համար քարշակ էր հարկավոր:

    Թագավոր Միդիասը սկսեց շրջել պալատի սենյակներում՝ ձեռք տալով այն ամենին, ինչին կարող էր՝ սեղաններին, բազկաթոռներին, աթոռներին, և դրանք բոլորն էլ ոսկի էին դառնում: Վերջապես նա ծարավ զգաց և հրամայեց մի բաժակ ջուր բերել: Բաժակը նույն պահին ոսկի դարձավ, ջուրը՝ նույնպես: Ծառաները ստիպված եղան ջուրը գդալով խմեցնել նրան:

    Եկավ ճաշի ժամը: Թագավորը վերցրեց պատառաքաղը, և այն միանգամից վերածվեց ոսկու: Բոլոր հրավիրվածները ծափահարեցին և իրար հերթ չտալով սկսեցին խնդրել:

    -Ձերդ գերազանցությու, ձեռք տվեք իմ բաճկոնի կոճակներին: Ձեռք տվեք այս անձրևանոցին:

    Թագավորը երջանկություն պարգևեց բոլորին, բայց երբ վերցրեց հացը, որ ուտի այն նույնպես ոսկի դարձավ: Եվ թագուհին ստիպված եղավ նրան գդալով կերակրել: Հյուրերը թաքնվեցին սեղանի տակ և սկսեցին ծիծաղել: Թագավորը զայրացավ, բռնեց նրանցից մեկի քիթն ու քաշեց. Այն ոսկի դարձավ, և նա այլևս չկարողացավ շնչել:

    Եկավ քնելու ժամանակը: Միդիաս թագավորն ակամա դիպավ  բարձին, սավաններին, ներքնակին, և անկողնու փոխարեն արդեն կուռ ոսկի էր՝ այնքան կոշտ, որ վրան հնարավոր չէր քնել: Թագավորը ստիպված եղավ բազկաթոռին նստած քնել՝ ձեռքերը վեր, որ ոչ մի բանի չդիպչի: Առավոտյան նա արթնացավ մահու չափ հոգնած  և շտապեց կախարդ Ապոլոնի մոտ, որպեսզի վերջինս կախարդանքը հանի: Եվ Ապոլոնը համաձայնվեց:

    -Շատ լավ,-ասաց նա,-բայց ուշադիր եղիր: Կախարդանքը կանցնի ուղիղ յոթ ժամ յոթ րոպեից, և այդ ընթացքում դու ոչնչի չպետք է ձեռք տաս, այլապես այն ամենը, ինչին դու դիպչես գոմաղբ կդառնա:

    Միդիաս թագավորը հանգիստ գնաց և սկսեց հետևել ժամացույցին, որ ոչնչի ձեռք չտա, մինչև յոթ ժամ յոթ րոպեն անցնի:

    Դժբախտաբար, նրա ժամացույցը մի քիչ շտապում էր և ժամը մեկ մի րոպեով առաջ էր ընկնում: Երբ յոթ ժամ յոթ րոպեն լրացավ, Միդիաս թագավորը բացեց մեքենայի դուռը և նստեց:  Նստեց և տեսավ, որ հայտնվել է գոմաղբի մի մեծ կույտի մեջտեղում, որովհետև կախարդանքն անցնելուն յոթ րոպե դեռ կար:

    Հեղինակ՝  Ջ. Ռոդարի 

    1. Բացատրի՛ր մգեցրած բառերը։ 

    շվայտ-Ցոփ կյանք վարող, կերուխումի անձնատուր եղած:

    քարշակ-Տրակտոր կամ ավտոմեքենա, որ իր ետևից քաշում Է որևէ բան

    կուռ-ամուր, պինդ:

    1. Բնութագրի՛ր Միդիաս թագավորին։

    Միդիասը մի հարուստ թագավոր էր, որը իրեն թույլ էր տալիս այն ինչ ուզում էր։ մի բառով ասած նա շվայտ էր:

    1. Ի՞նչ խորհուրդ կտաս Միդիաս թագավորին։ 

    Ես ինքս չհասկացա մի քանի բան։ Եթե Միդիասը ոտքով դիպչեր ինչ-որ իրի այդ իրը կդառնա՞ր ոսկի։ Այդ իսկ պատճառովել չեմ կարող խորհուրդ տալ։

  • English 21/04/2024