Posted in Պատմություն

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՎԱԶԴ II-Ի ՕՐՈՔ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է գահակալել Արտավազդ II-ը: Բնութագրե՛ք նրան:
    Ք․ա․ 55-34
  2. Ե՞րբ է տեղի ունեցել Կրասոսի արշավանքը և ինչպե՞ս է ավարտվել:
    Ք. ա. 53 թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Սպանվեց նաև Կրասոսը:
  3. Ե՞րբ է կնքվել և ինչո՞վ է ամրապնդվել հայ–պարթևական դաշինքը:
    Մինչ այդ Պարթևստանի արքա Օրոդես II-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան: Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին: Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քրոջ ամուսնությամբ:
  4. Ո՞ր թվականին սկսվեց Անտոնիոսի արշավանքը: Ներկայացրե՛ք դրա արդյունքները:
    Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով:
    Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք. ա. 36 թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց: Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր: Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին:
  5. Ե՞րբ և ինչո՞ւ գերվեց Արտավազդ II արքան:
    Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ II-ի վրա: Ք. ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան:
  6. Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ II-ի ընտանիքը գերության մեջ:
    Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը: Ք. ա. 31 թ. Արտավազդ II-ը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին:
Posted in Մայրենի

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տեքստի նախադասությունների մեջ տեղադրի՛ր հարցերին համապատասխան նախադասություններր։

Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են,Դրանց թվում են նաև դինոզավրերը: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, Կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը,   Դրանից և՛ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել, այնքան որ Արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան:: Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, ո՞ր, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:

2. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:

ա) Այգեբաց, այգաբաց:

Այգեբացը դա այն մարդն է ով խաղողի վաղողի վազերը հողի տակից հանելը:(բարդ ածանցավոր)

Իսկ այգաբացը դա լուսաբացն է:(բարդ ածանցավոր)

բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել – նայել)

Հայելի-ողորկ մակերևույթով մարմին, որն անդրադարձնելով լուսային ճառագայթները ստեղծում է առարկաների օպտիկական պատկերը -գոյական

հայացք- նայվածք գոյական

ծովահայաց- դեպի ծովը նայող – բարդ ածանցավոր

գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց:

ակնթարթ- մեկ վայրկյան-բարդ ածանցավոր

Ակնդետ- աչքերը սևեռած-բարդ ածանցավոր

ակնոց- օպտիկական սարք-ածանցավոր

դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել -փնտրել):

քինախնդիր- վրեժխնդիր- բարդ ածանցավոր

վրեժխնդիր-հիշաչար- բարդ

մանրախնդիր- մանր խնդիրների հետևից ընկնողը-բարդ ածանցավոր